ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Աղոթարան

Աղոթարան
23.02.2026 | 22:00
Կենդանությա՛ն հույս, ապավե՛ն և պաշտպա՛ն, Քրիստո՛ս Աստված մեր,
Դու պահիր և փրկիր մեզ խաղաղությամբ, Քո ամենակարող աջով պաշտպանիր մեզ ամենայն չար պատահարներից։
Մեղքերի թողություն շնորհիր մեզ և Քո մեծ ողորմությամբ արժանացրու մեզ մաքուր խղճով փառաբանելու Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2560

Մեկնաբանություններ